00:00:00

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ քննարկել նույնիսկ ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքայինները․ Սիբիգա

21:55, 29 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել նույնիսկ ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքայինները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, Սիբիգայի խոսքով, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն Պուտինի հետ հեռախոսազրույցը համաձայնեցվել է Ուկրաինայի հետ։ Հիմնական ուղերձները եղել են հրադադարի պահանջը և Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկը։

«Հավանաբար, միայն Զելենսկու և Պուտինի միջև հանդիպումը կարող է բանակցություններին նոր որակ հաղորդել։ Զելենսկին պատրաստ է քննարկել ամենաբարդ և զգայուն հարցերը, այդ թվում՝ տարածքային հարցը»,-նշել է Սիբիգան։

Նա հավելել է, որ առաջնորդների միջև հանդիպումը կարող է բանակցություններին նոր որակ հաղորդել և հանգեցնել կոնկրետ քայլերի, ինչպիսիք են գերիների փոխանակումը և առևանգված երեխաների վերադարձը։

Միևնույն ժամանակ պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինան համաձայն չէ հանդիպումն անցկացնել Մոսկվայում կամ Բելառուսում։ «Մեզ համար դա նշանակություն չունի։ Գլխավորն այն է, որ դա Մոսկվան կամ Բելառուսը չլինեն, կամ գուցե Հյուսիսային Կորեան»,-ասել է Սիբիգան։

Ըստ արտգործնախարարի՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսված է շարունակել նոյեմբերին Աբու Դաբիում։ Սակայն Կիևը դեռևս որևէ նշան չի տեսել, որ Մոսկվան իսկապես հանձնառու է պատերազմը դիվանագիտական ​​ճանապարհով ավարտելուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր