00:00:00

Խտրականության դեմ պայքարը պետք է լինի համապարփակ. Թորոսյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում

23:19, 29 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Պարտավորություններից դեպի հաշվետվողականություն․ կառավարության առաջնորդությունը գործնականում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Քննարկմանը մասնակցել են նաև Սուրինամի փոխնախագահ Գրեգորի Ռուսլանդը, Նիդերլանդների Թագավորության ներքին գործերի և թագավորության հարաբերությունների նախարար Պիտեր Հիրմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ասա Ռեգները, ինչպես նաև տարբեր երկրների նախարարներ, քաղաքապետեր, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Իր խոսքում նախարար Թորոսյանն ընդգծել է, որ խտրականության դեմ պայքարը պետք է լինի համապարփակ՝ ներառելով ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությունը, այլև հանրային առողջապահության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտները։ Այս գործընթացում նախարարը կարևորել է նաև միջգերատեսչական արդյունավետ համագործակցության, վաղ միջամտության և կանխարգելման ծառայությունների զարգացման, աշխատաշուկայում խտրականության դրսևորումների վերացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ սերտ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև կրթության պակասի և խտրականության դրսևորումների միջև կապին՝ շեշտելով իրազեկվածության բարձրացման ու կրթական հաստատություններում հասցեական ծրագրերի իրականացման դերը երևույթի կանխարգելման գործում։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր