Աժ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը, փորձելով արդարացնել ԱԺ-ում իրենց այսօրվա խայտառակ պահվածքը, իշխանությանը մեղադրել է համակարգային կոռուպցիայի մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԼԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Մասնավորապես տիկինը նշել է, որ «բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարները բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն`անորակ ասֆալտապատման աշխատանքներով»։
Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան և պահանջել Ուժեղ Հայաստանի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները` պահանջելով առավելագույն փոխհատուցում։
Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»,-գրել է Խուդաթյանը: