00:00:00

Տիգրան Հովհաննիսյանը հիշողության խնդիր ունի

14:46, 20 հունիս 2018

«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի անունը պարբերաբար հայտնվում է մամուլում: Հասարակությանը քիչ հայտնի կազմակերպության, նույնքան անհայտ նախագահը իր մասին հիշատակելու կարծես թե անհատական ձեռագիր է որդեգրել: Հովհաննիսյան Տիգրանը, որպեսզի մամուլում իր անունը հիշատակվի սկսում է շահագործել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը: Մամուլում այս առումով բազմաթիվ օրինակներ կան: Զուգահեռ նաեւ բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի հասցեին այսօր քննադատություն հնչեցնող Հովհաննիսյանը, հաջորդ օրը հակառակ հայտարարությամբ է հանդես գալիս: Ակնհայտ է, որ նման հակասական գործունեություն ծավալելը խոսում է այն մասին, որ սույն անձը անձնական խնդիր է լուծում: Օրեր առաջ Տիգրան Հովհաննիսյանը հերթական անգամ անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանին, ըստ էության մոռանալով ոչ վաղ անցյալում իր կողմից արված հայտարարությունները եւ դրանք արագորեն հերքելը: Բացի այդ «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահը կարծես թե հիշողության հետ կապված որոշ խնդիրներ ունի: Սոցիալական ցանցերում օգտատերերը անդրադառնալով Հովհաննիսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած քննադատություններին, հիշեցրել էին, որ ամիսներ առաջ նույն Հովհաննիսյանը հանդիպում էր խնդրում Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի հերթական անգամ նրանից օգնություն խնդրեր՝ իր ու իր կազմակերպության համար: Ինչու՞ է Տիգրան Հովհաննիսյանը հերթական  անգամ շահարկում Գագիկ Ծառուկյանի անունը: Իրականությունն ավելի քան պարզ է: Էժանագին պատվերի շրջանակում գործող անձը, ով հայտնի է իր հակասական հայտարարություններով պարզապես սեփական անձի մասին է մտածում: Գագիկ Ծառուկյանը բնականաբար տարիներ շարունակ աջակցել է ՀՀ հազարավոր քաղաքացիների եւ կազմակերպությունների, եւ Տիգրան Հովհաննիսյանի խնդրանքին եւս անմասն չէր մնա, եթե սույն անձը գոնե որոշակի պատկերացումներ ունենար իր կազմակերպության, անձի եւ գործունեության մասին: Քննադատել, հետո հայտարարել, որ այն թյուրիմացաբար է տեղի ունեցել, խոստովանենք, որ այլեւս ոչ թե քաղաքական միջամտության, այլ բժշկական միջամտության հետեւանքով է հնարավոր բուժել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր