Ցմահ ազատազրկման դատապարտված անձը դիմելէ Մարդու իրավունքների պաշտպանին իր նախընտրած բժշկիմոտևիրհաշվինստոմատոլոգիականբժշկական օգնությունստանալունաջակցելուհամար:
Դիմումատուի պնդմամբ՝ նշված խնդրանքով բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն ստացել է նույնաբովանդակ պատասխաններ, որ անհրաժեշտ բժշկական օգնությունը կարող է կատարվել նրա նախընտրած բժշկի կողմից՝ սահմանված կարգով բժիշկ-մասնագետին հրավիրելով պատժի կրման վայր: Քաղաքացին հրաժարվել է ստանալ համապատասխան օգնությունը քրեակատարողական հիմնարկում՝ պայմանավորված առկա տեխնիկական միջոցների բացակայությամբ: Ավելին, քրեակատարողական հիմնարկում իր նախընտրած բժշկի կողմից ստացված խորհրդատվությամբ անձին ցուցվել է ատամի իմպլանտացիա, որը հնարավոր չէ կատարել ՔԿՀ-ում:
Հաշվի առնելով քաղաքացու դիմումն ու ստացված պարզաբանումները՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝առաջարկելով ՀՀ արդարադատության նախարարին ապահովել ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքը:
Արդյունքում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձըտեղափոխվելէ իր կողմից նախընտրած ատամնաբույժի մոտ, իր հաշվին անցել է հետազոտություններ ևստացել համապատասխան բուժօգնություն: