00:00:00

Փակագծերը չեն բացում. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը առնչվում է «Երկիր մեդիայի» վերլուծականի՞ն. «Հրապարակ»

13:20, 20 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ որոշ լրատվամիջոցների մեղադրել էր «հակապետական» գործունեության մեջ, բուռն քննարկումների տեղիք է տվել։ Վարչապետի մամուլի խոսնակին հարցրինք, թե հատկապես որ հեռուստաընկերություններին է վերաբերում այն, և ինչ «հակապետական» գործունեություն են իրականացրել դրանք, բայց կոնկրետ պատասխան չստացանք։ «Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է, թե իրեն ինչ ենք ասել։ Եթե պարզվի, որ չի հասկացել, այդ ժամանակ կհրապարակայնացնենք խնդիրը»,- ասաց Արման Եղոյանը։ Վերաբերում էր Նախիջեւանի սահմանն առաջ տալո՞ւն, «Սասնա ծռերի» ազատմա՞նը, կադրային քաղաքականությա՞նը։ «Ոչ։ Գրառման մեջ խոսվել է այն մասին որ մարդը-հեռուստաընկերությունը դիտավորյալ քայլ է անում, ինչն անընդունելի է, ու ինքն էլ գիտի, որ անընդունելի է։ Ուզում եմ կրկնել, որ այդ քայլն իշխանությունների դեմ չէ, այլ՝ պետության»։ Իսկ ինչո՞ւ չեք ասում, թե ինչի մասին է խոսքը, այն առնչվում է «Երկիր մեդիայի» շաբաթ օրվա վերլուծականի՞ն։ «Ոչ, չի առնչվում»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր