00:00:00

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

20:56, 19 հունիս 2018

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին: Զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում: «Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի երեք ազատ տնտեսական գոտիներում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: Դեսպան Դաղերին ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարևոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ նախապատրաստվում է լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ աշնանը մեր երկիր է ժամանելու նաև Լիբանանի նախագահը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր