00:00:00

Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները. Արայիկ Հարությունյան

16:41, 19 հունիս 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկդպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Վերոնշյալդպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցությանտարածքային կենտրոնի, և ներկաները որոշակի մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաներիհետագա կրթությունը կազմակերպելու վերաբերյալ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ համընդհանուր ներառականության անցումը միտված է կրթությանառանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասարակությանն առավելագույնս ինտեգրելուն, որպեսզիվերջիններս չշարունակեն մեկուսացված մնալ: «Մենք ձեր կողքին ենք լինելու, և վստահեցնում եմ, որ գործընթացի արդյունքումորևէ երեխայի վիճակ չի կարող վատանալ: Մենք մեկ առ մեկ լուծելու ենք բոլոր խնդիրները՝ այդ հարցում համագործակցելով նաևծնողների հետ, որպեսզի նվազեցնենք բոլոր հնարավոր ռիսկերը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշակի մտահոգություններեն առաջացել նաև այն պատճառով, որ ժամանակին ծնողների հետ բավարար բացատրական աշխատանք չի տարվել: Նշվել է, որմանկավարժահոգեբանական կենտրոնում յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի անհատական ուսումնական ևծառայությունների մատուցման պլան, և կենտրոնի անձնակազմը հավուր պատշաճի կիրականացնի իր գործառույթները:  Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կրկին հանդիպելու և խնդիրն առավել հանգամանալից քննարկելուհամար: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր