00:00:00

«Մարդիկ օրումեջ կարծիք են փոխում». Հակոբ Հակոբյանն ու Էդմոն Մարուքյանը վիճեցին

20:31, 19 հունիս 2018

Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Ովքեր օրումեջ կարծիք են փոխում, այդ մարդիկ երբեք ռեֆորմ չեն կարող անել»,- իր խոսքն ուղղելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ հանձնաժողովում ձեռնպահ էին քվեարկել, իսկ հիմա՝ կողմ: Նրա խոսքով՝ եթե այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, ապա ինչու են շարունակում օրենքի «պարտադիր» բաղադրիչը: «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծը անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա պրոբլեմ և շահարկման առարկա յուրաքանչյուր ընտրության ժամանակ»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը: Սա հարուցեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վրդովմունքը եւ նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր