00:00:00

Նախարարն ընդունել է Վորլդ Վիժնի հայաստանյան պատվիրակությանը

18:38, 19 հունիս 2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Վորլդ Վիժնի պատվիրակությանը՝ կազմակերպության հայաստանյան ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ։    Ողջունելով հյուրերին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Վորլդ Վիժն կազմակերպությանը Հայաստանի տարբեր համայնքներում տեղական կարողությունների հզորացմանն ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համար։ Նախարարը կարևորել է երեխաների պաշտպանության և կրթության, հասանելի համայնքային սոցիալական ծառայությունների և մի շարք այլ բնագավառներում լայն աշխարհագրություն ունեցող ծրագրերի նշանակությունը համայնքային սոցիալական և տնտեսական ներուժի արդիականացման գործում՝ ընգծելով, որ օժանդակող ծրագրերն արդեն տվել են իրենց շոշափելի արդյունքները:     Ժիրայր Էդիլյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ ՏԿԶ նախարարությունը Վորլդ Վիժնի համար առանցքային գործընկեր է։ Ժ. Էդիլյանը նախարարին է ներկայացրել Հայաստանի տարբեր մարզերում երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճի ու զարգացման, բժշկական ծառայությունների բարելավման, երեխաների պաշտպանության, կայուն եկամուտների ստեղծման, երիտասարդների կենսունակության բարձրացման ու հոգևոր արժեքների տարածման ոլորտներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը և հավելել, որ բոլոր ծրագրերի հիմքում ընկած է տեղական արժեշղթայի մանրամասն վերլուծությունը։     Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի մեթոդաբանությանը, թիրախային խմբերի ընտրության առաջնահերթություններին, գործնականում արձանագրված ձեռքբերումներին և ակնկալվող վերջնարդյունքներին վերաբերվող մի շարք հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր