00:00:00

Ո՞ւր էիք Դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ նա գողանում էր զինվորի հացը

16:20, 19 հունիս 2018

Այն, ինչ դուք ներկայացրեցիք, «մորադյոր», զինվորի հաց գողացող, իմ գնահատմամբ՝ պետական դավաճան Մանվել Գրիգորյանից, մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա հանցագործություն չէր: Այս մասին այսօր  ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Ո՞ւր էիք Դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ նա գողանում էր զինվորի հացը, երբ տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, որոնք համարձակություն կունենային կանգնել Մանվել Գրիգորյանի շարասյան ճանապարհին: Ե՞րբ իմացաք, որ նա կատարել է այդ բոլոր հանցագործությունները»,- հարց ուղղեց Զոհրաբյանը: Արթուր Դավթյանը ի պատասխան հայտարարեց, որ այդ մասին իմացել է 2018 թվականի հունիսի 5-ից, երբ օրենքով սահմանված կարգով սկսվել է իրականացվել վարույթ: Այնուհետեւ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Տարիներ շարունակ բոլորը խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, որ որեւէ մեկն առանց Մանվել Գրիգորյանի եւ նրա թուլաների թույլտվության իրավունք չունի շնչելու եւ ապրելու: Բանը հասել էր այնտեղ, որ Էջմիածնի գերակշիռ մեծամասնությունը պետք է կրեր Մանվել անունը: Դուք հասկանո՞ւմ եք, որ սա ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում, թե ինչպես կարող է մարդը, որին տրվել է Արցախի հերոս պարգեւը, լինի սովորական ջեբկիր»: Գլխավոր դատախազն իր հերթին հարց ուղղեց պատգամավորին. «Եթե Դուք այդ ամենին տեղյակ եք եղել եւ դրա մեջ տեսել եք առերեւույթ հանցագործության հատկանիշներ, որպես ԱԺ պատգամավոր՝ երբեւէ դիմե՞լ եք իրավապահ մարմիններին»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր