00:00:00

Զենք զինամթերքից տեղյակ էի, մնացածն անակնկալ էր. Վահրամ Բաղդասարյան

11:52, 19 հունիս 2018

ՀՀԿ խմբակցության անցկացրած փակ նիստից հետո, մինչև արտահերթ նիստի մեկնարկը ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չպետք է խոչընդոտեն նախաքննությանը: «Մենք համաձայնություն ենք տալիս։ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը և քրեական գործի համար և անձեռնմխելիությունից զրկելուն պետք է կողմ քվեարկի»,- ասաց նա։ Բաղդասարյանը նշեց,  որ կա անմեղության կանխավարկած ու Մանվել Գրիգորյանը, ինչպես նշել էր իր նամակում, թող ներկայացնի հակափաստարկներ։ «Թող փաստերը ներկայացնի, մենք կհտևենք փաստերին»,- նշեց նա։ Բաղդասարյանը զերծ մնաց գնահատականներ տալուց՝ նշելով, որ դա պետք է անեն համապատասխան իրավական մարմինները. «Անկախ նրանից՝ ով է այդ անձը, շատ անթույլատրելի է, որ նման բան է կատարվել»։ Հարցին էլ՝ արդյոք նախկինում չգիտեր Մանվել Գրիգորյանի ամառանոցում եղածի պարունակության մասին, Բաղդասարյանը նշեց. «Անակնկալ էր։ Զենք զինամթերքից տեղյակ էի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր