00:00:00

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

15:15, 19 հունիս 2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու անդրադարձել Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին՝ այդ համատեքստում հատկանշական համարելով էական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի առկայությունը: Դեյվիդ ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում՝ երկրում օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշպանությունն ամրապնդելու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողություններին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը և այլ հարցերի: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Քրմոյանը և Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ ՄըքԱլիսթերը շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարում անկախ դատական իշխանություն ունենալու անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր