00:00:00

Դավաճանություն է. Կոստանյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

15:03, 19 հունիս 2018

Բոլորի համար սա շոկ է, որովհետև Մանվել Գրիգորյանը չէ, ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ:  Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: «Բայց նկատի ունենալով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը, ես կարծում եմ մենք դեռևս չենք կարող իրավական գնահատական տալ կոնկրետ անձի կողմից կատարված արարքը»,-ասաց նա: Գևորգ Կոստանյանը նշեց, որ կոնկրետ անձամբ ինքը միանշանակ կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրակացնելու համաձայնություն տալու հարցում: «Եվ ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցության բոլոր իմ գործընկերները նույնպես կողմ են քվեարկելու երկու հիմնական պատճառով. նախ այո սա բացարձակ անթույլատրելի է և որևէ այլ կերպ, քան դավաճանություն նման արարքը չի կարող բնութագրվել: Մենք համաձայնությունը կտանք, առնվազն հնարավորություն տալով նախաքննական մարմնին քննություն իրակացնել, ապացուցել և ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց և պատասխանատվոթյան ենթարկել, միաժամանակ մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որպեսզի այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցել իր առնչությունը»,-ասաց նա: Ըստ նրա՝ նման քվեարկությունը հնարավորություն կտա նախաքննությանը ամբողջ ծավալով իրակացվի: «Որպեսզի տեսնենք, թե ով է ոտնձգել մեր ժողովրդի սրբության սրբոց»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր