00:00:00

Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քննարկել է Մանվել Գրիգորյանի արարքը. Մանրամասներ. «Ժողովուրդ»

13:49, 19 հունիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները:
Մասնավորապես, Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց և նշել է, թե տեսած կադրերն այլ բանի մասին են վկայում: Այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել է ՀՀ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա: ՀՀԿ-ում երեկ ներքին կարգով համաձայնություն է կայացվել, որ խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեն գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Նշենք, որ այսօր առավոտյան՝ մինչև ԱԺ նիստի մեկնարկը, նախատեսված է ՀՀԿ խմբակցության նիստը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր