00:00:00

Հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» նախկին դատախազը բացել է սեփական «Պանդորայի արկղը». «Իրատես»

13:30, 19 հունիս 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազի երբեմնի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը վերջին շրջանում աշխուժացել է եւ հիշել իր պաշտոնավարման օրերը, «գտնելով», որ իրեն հանիրավի են ազատել դատախազի տեղակալի պաշտոնից, փորձելով իր վրա հրավիրել նոր իշխանությունների ուշադրությունը՝ որոշակի ակնկալիքներով, լրիվ հակառակ արդյունքի է հասել: Էրեբունու հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» բիզնեսներով զբաղված՝ կոռուպցիայի դեմ պայքարը սպասարկող երբեմնի դատախազի տեղակալն այդպիսով բացել է սեփական «Պանդորայի արկղը»՝ իր վրա սեւեռելով պատկան մարմինների ուշադրությունը: «Նրան անգամ պաշտոնանկության օրերին իր մտերիմ Աղվան Հովսեփյանը չցանկացավ տանել իր մոտ աշխատանքի, ուր մնաց մենք ցանկանանք «օգտվել նրա «ծառայությունից» ու «կենսափորձից»,- ասաց նոր իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր