00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

03:03, 19 հունիս 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի հետ առկա համագործակցությանը ու շեշտել  վերջինիս զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության կարևորությունը: Հանդիպման առանցքում հիմնականում եղել են կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները, որոնք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն: Անդրադառնալով կրթության ոլորտի ապաքաղաքականացման խնդրին՝ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներում կարևորվելու է ուսուցչի վարկի բարձրացումն ու ծնողական համայնքի մասնակցությունը: Միջին մասնագիտական (ՄԿՈւ) և բարձրագույն կրթական աստիճաններում ԿԳ նախարարն ընդգծել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցը: «Մեզ համար շատ կարևոր է ՄԿՈւ ոլորտի զարգացումը, որը կնվազեցնի ճնշումը ավագ դպրոցի և բուհական համակարգի վրա»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին ողջունել է կրթության ոլորտի նոր ղեկավարության կողմից նախատեսվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել փոխգործակցության խորացման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի բաեփոխումներին միտված օրենսդրական փոփոխություններին և  համագործակցության մի շարք հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր