00:00:00

Շիրակի պետական համալսարանում ձևավորվել է «Իմ համալսարանը» շարժում․ նպատակները

02:53, 19 հունիս 2018

ՇՊՀ-ի առողջ և իրական ներուժի՝ մեծամասնության, իրացման այլընտրանք չունեցող ուղղությունը, որտեղ մերժվում է հինը և հստակ ուրվագծվում ՀԱՆՈւՆԸ. Շիրակի պետական համալսարանում ձևավորվել է «ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ» դասախոսական և ուսանողական շարժումը, որի նպատակն է. 1. Համալսարանում ակադեմիական միջավայրի վերահաստատումը՝ նեղանձնային պայքարի մերժում, համալսարանի իրական առաքելության վերհաստատում, 2. Դասախոսա-ուսանողական ներուժի համախմբումը «ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» ապագայի, 3. Համալսարանի զարգացման հեռանկարի ուղղված սպասման գնահատումը: «ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ» շարժման գործունեության «ճանապարհային քարտեզը». 1. Նախաձեռնող խմբի համալրում դասախոսներով և հատկապես ակտիվ, աշխատասեր ուսանողներով 2. ՇՊՀ զարգացման հայեցակարգի ընդհանուր գնահատում – Ծրագրի առաջին փուլ 3. Դասախոսական և ուսանողական ներուժի համախմբում – աշխատանքային խմբերի ձևավորում՝ իրականացնելու համար նպատակային աշխատանքներ 4. Խորքային հետազոտության իրականացում – ծրագրի երկրորդ փուլ 5. Բոլորի (դասախոսներ, ուսանողներ (նաև ապագա), հիմնադիր, գործատուներ) ընդունելի ծրագրի ստեղծում – համընդհանուր արժեքի ստեղծում: Մանրամասները շուտով... Արմեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր