00:00:00

Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար

00:58, 19 հունիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ժիրայր Պողոսյանին նշանակել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր