00:00:00

Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

00:52, 19 հունիս 2018

Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը Հայաստանում ամենապրագմատիկ, ինտելեկտուալ եւ լավագույն քաղաքական ուժ է: «Ես չեմ պատկերացնում առաջիկա ընտրություններն առանց ՀԱԿ-ի՝ կուսակցություն, որը բազմաթիվ հարվածների է դիմակայել: Մեր կուսակցությունը պարտադիր պետք է լինի խորհրդարանում, քանի որ իր անկողմնակալության շնորհիվ կարող է սթափեցնել ցանկացած քաղաքական ուժի՝ հաղթած կամ պարտված»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր