00:00:00

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից

00:47, 19 հունիս 2018

Գյումրու ավագանին որոշում է ընդունել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, հայտնում է galatv.am-ն։ Նախագծերը Գյումրու ավագանու օրակարգ ներկայացրել էր ԳԱԼԱ խմբակցությունը: Խմբակցությունը չորս նախագիծ էր բերել, որոնցից միայն մեկը մերժվեց: Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Գ. Հակոբյանին գյումրեցու պատվավոր կոչումից զրկելու մասին նախագիծն էր: Իսկ մյուս երեքն ընդունվեց: «Բալասանյան դաշինքը» այս անգամ միաձայն չի քվեարկել: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մինչև քվեարկությունների սկիզբը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու Գ. Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագծին՝ պատճառաբանությամբ, որ վերջինս մահացած է: Մյուս երեքի դեպքում Բալասանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը և չմասնակցեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր