00:00:00

Նախագահը հաստատել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կազմը

23:25, 18 հունիս 2018

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու համար խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետը. 1. Հաստատել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասված է նախագահի կարգադրության տեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր