00:00:00

Գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը հեռացվել է պաշտոնից

17:56, 18 հունիս 2018

Այսօր ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սմբատ Դաղբաշյանը ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։ Սմբատ Դաղբաշյանը 2003 թվականից զբաղեցնում էր գլխավոր արյունաբանի պաշտոնը, սակայն, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նա թերապեւտ էր, այլ ոչ արյունաբան։ Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, որի տնօրեն նա նշանակվել էր 2001 թվականին։ Սմբատ Դաղբաշյանը նաեւ հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, ինչպես նաեւ «Առողջապահության Կազմակերպիչների Միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր