00:00:00

Վաղն ԱԺ արտահերթ նիստ՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով

17:42, 18 հունիս 2018

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել: Առաջարկվեց հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով ` 1. Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում: 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նիստում առաջնային կքննարկվի Մանվել Գրիգորյանի հարցը, ապա նոր միայն կանցնեն նիստի օրակարգի քննարկմանը: Նշենք, որ ավելի վաղ հունիսի 19-ին որշում էր կայացվել ԱԺ նիստ հրավիրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր