00:00:00

Կառավարությունում արտարհերթ նիստ է ընթանում. Օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)

17:27, 18 հունիս 2018

Կառավարությունում արտարհերթ նիստ է ընթանում, որի օրակարգում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիության հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցն է: Կառավարության որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   որոշում է. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի  հունիսի  19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով ` 1) Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում: 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը»: https://www.youtube.com/watch?v=q7zcpVpnscM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր