00:00:00

Սա խայտառակություն է, բայց կա անմեղության կանխավարկած. Ա. Ռուստամյան

16:32, 18 հունիս 2018

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալին, ասաց, որ ինքը ցավ է ապրում․ «Ապշած, ցնցված լինելը շատ քիչ է։ Այն դեպքն է, որ աչքի տեսածին չեմ կարողանում հավատալ, եթե այս ամենն այնպես է, ինչ տեսանք, որևէ մեկնաբանության կարիք էլ չունի: Շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում այն առումով, որ ամբողջ ադրբեջանական համայնքը հրճվանքի մեջ պետք է հայտնվի՝ ներկայացնելով, որ ժամանակին նույն Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարություն է ունեցել և ազատագրել է մեծ տարածքներ: Ազատագրիչին, որ համարել ենք ու համարում ենք, քանի որ այդ կենսագրությունն ունեցել է, ինչպես պետք է վարկաբեկեն, սա է իմ ամենամեծ ցավը: Չեմ պատկերացնում՝ ինչպես ենք սա մարսելու, խայտառակություն է ու ամոթ, եթե հաստատվեց»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝  օրինականությունը, սակայն, պետք է պահպանվի, ամեն ինչ կատարվի օրենքի տառին ու հոգուն համահունչ: «Կգան նյութերը, կուսումնասիրենք, այս պահին անձեռնմխելիությունն կա, կա նաև անմեղության կանխավարկած, պարտավոր ենք նկատի ունենալ, քանի մեղքն ամբողջությամբ չի ապացուցվել: Բայց ասում եմ՝ սա մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին, որ ունեցել ենք այս դաշտում»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր