00:00:00

Եթե ապացուցվեց՝ դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

13:00, 18 հունիս 2018

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետեւյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։ Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլեւս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր