00:00:00

«Գլխատված» բանդաները. իրավիճակի հանգուցալուծումը մոտ է

11:15, 17 հունիս 2018

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները երեկ երեկոյան ավարտվեցին հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալություններով: Մինչ ձերբակալությունը նույն օրը առավոտյան ԱԱԾ-ն հատուկ գործողություն էր իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող շենքերում, իսկ իրեն՝ գեներալին, իրավապահները «փակել էին» Երկրապահ միության գրասենյակում: Խուզարկություն էր կատարվել նաեւ Դոն Պիպոյի տանը: Արդյունքում մեծ քանակի ապօրինի զենք ու զինամթերք էր հայտնաբերվել: Մանվել Գրիգորյանի աջակիցները երեկվանից իրականացնում են բողոքի ակցիաներ: Ինքը՝ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը: ՀՀԿ-ն տեղի ունեցածը մտահոգիչ է համարում, եւ քննադատություններ է հնչեցնում իշխանությունների եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հասցեին: Մինչդեռ իրականում դատելով իրադարձությունների ընթացքից ու տեղեկատվությունից, ԱԱԾ-ն փաստացի կանխել է «մաֆիոզ պատերազմները»: Հայաստանի իրավապահ մարմինները գործել են օբյեկտիվ անհրաժեշտությունից թելադրված: Երկու կողմերի մոտ կուտակված է եղել մեծ քանակությամբ զենք, և չկար որևէ երաշխիք, որ չէին հնչելու կրակոցներ, եթե չլինեին ԱԱԾ երեկվա խուզարկություններն ու ձերբակալությունները: Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանը ձերբակալված են: Արդյոք անցել է վտանգը, եւ «գլխատված» բանդաները ձեռնպահ կմնան բախումներից: Չի բացառվում, որ ԱԱԾ «պրոֆիլակտիկ» աշխատանքները արդեն իսկ տվել են իրենց արդյունքը, եւ սահմանված ժամից հետո Գրիգորյանն ու Ասատրյանը ազատ կարձակվեն: Սակայն ֆորսմաժորային իրավիճակը եւս չի բացառվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր