00:00:00

«Նախկին իշխանությունների օրինագիծը որդեգրելու քաղաքականություն մենք չունենք». Արսեն Թորոսյան

19:41, 16 հունիս 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիս ընթացքում նախարարը վստահեցրեց՝  նախկին իշխանությունների օրինագիծը որդեգրելու քաղաքականություն մենք չունենք, պարզապես եթե որեւէ բան լավ է արվել, պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ: Հարց հնչեցրեց նաեւ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը, թե «Բարեգործության մասին» օրինագիծը, որ առաջիկայում կընդունվի, դրանից մեծ վնասներ կկրի՞ առողջապահությունը, եւ նախարարը ի՞նչ նոր առաջարկներ ունի դրա հետ կապված։ Նախարարը պատասխանեց. «Գյուղական ԲԿ-ները հիմնականում հագեցվել են ոչ թե բարեգործական ծրագրերով, այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Հիմա էլ կան նման կազմակերպություններ, որոնք ցանկանում են նվիրատվություններ կատարել: Առաջիկայում կարիքների գնահատում ենք անելու»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր