00:00:00

«Եկե՛ք ձեռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա, հաշտության գանք». Կարեն Գրիգորյան

19:02, 16 հունիս 2018

«Եկե՛ք ձեռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա, հաշտության գանք, բոլորն, ով իրեն համարում է էջմիածնեցի, թող գան, ձեռք սեղմեն։ Սա իմ սկզբունքին դեմ է, նրանք վիրավորում են ինձ, իմ ծնողին, իմ ընտանիքը, բայց ես դեմ գնալով իմ սկզբունքներին՝ առաջինն եմ ասում՝ եկե՛ք հաշտվենք, ձե՛ռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Նշենք, որ Կարեն Գրիգորյանը իրավական և ճիշտ է համարում Էջմիածին քաղաքում ԱԱԾ կատարած խուզարկությունը։ Նա նշեց. «Մեր կառավարությունը տիրապետում է ավելի լավ ինֆորմացիայի,  քան ես և դուք, վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է։ Համարում եմ իրավական այդ քայլեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր