00:00:00

Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի տարվեցին Լուսավորչի մասունքները

15:25, 16 հունիս 2018

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշում է հունիսի 16-ին: Տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր: Այս առիթով Մայր Աթոռի Ավանդատուն-թանգարանից հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս են բերվել Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ եկեղեցական հանդիսավոր թափորի, Միածնաէջ Մայր Տաճարի առջև Հայոց հավատի Հոր մասունքները փոխանցեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու  հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: Մինչ այդ ներկա բարեպաշտ ուխտավորները մոտեցան և համբուրեցին սուրբ մասունքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջը: Այնուհետև սրբի մասունքները տարվեցին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի: Տոնի առիթով մայր եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանի: Հավարտ սրբազան արարողության, Հայաստանի տարբեր համայնքներից ուխտի եկած հավատացյալները հնարավորություն կունենան հպվելու և օրհնություն ստանալու Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր