00:00:00

Էջմիածնի քաղաքապետի տնից արկղեր են դուրս բերել, տարել Հադրութ՝ գեներալ Մանվելի տուն. «Հրապարակ»

13:20, 16 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ: «Կարենին ուղարկել է Պիպոյի մոտ՝ հարաբերությունները պարզելու եւ լարված մթնոլորտը թուլացնելու, բայց Պիպոն մինչեւ վերջ չի էլ լսել, ասել է՝ քեզ ասելու բան չունեմ, գնա՝ թող հերդ գա»,- հայտնեց մեր աղբյուրը: Նույն օրը, լուսաբացին, Էջմիածնի քաղաքապետի Տերյան հասցեի առանձնատան հարեւաններն էլ տեսել են, թե ինչպես են քաղաքապետի տնից արկղեր դուրս բերում եւ տեղադրում մեքենաների մեջ: «Նոր լուսանում էր, կցկտուր խոսակցություններ ընկան ականջիս, հասկացա, որ մեքենաները գնում են Հադրութ՝ Մանվելի տուն: Թե ինչ էին տեղափոխում, չգիտեմ»,- ասաց ականատեսը: Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր