00:00:00

«Ռուսներին ոնց ես պատասխան տալու». Փաշինյանի թիմը դեմ է եղել Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը. «Ժամանակ»

13:19, 14 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի թիմում թեժ քննարկումների առիթ է դարձել երեկ Վերաքննիչ դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ազատ արձակման փաստը: Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասվել է. «Եթե ազատ ես արձակում այդ մարդկանց, ինչ երաշխիք կա, որ նրանք վաղը ապագաղութացման իրենց որդեգրած սկզբունքի շրջանակներում դուրս չեն գա բողոքելու և ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չեն ներկայացնի: Ինչ ես անելու, ոնց ես ռուսներին պատասխան տալու»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն անտեսել է իր թիմակիցների կողմից բերված փաստարկները և Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուց առաջ մեկնել է Ռուսաստան»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր