00:00:00

Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»

12:59, 14 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը։ Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երևանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների և ԱԱԾ-ի՝ «Երևան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝ նորմալ է, թող քննեն։ Հարսանիքի մասնակիցները գրեթե նույն եռանդով խմել են Սերժ Սարգսյանի կենացը և արձանագրել, որ նախկին ԱԻՆ, այժմ պաշտպանության նախարարին հատկացված սեղանը սկզբից մինչև վերջ դատարկ է մնացել՝ Դավիթ Տոնոյանն ու ՊՆ անձնակազմը չեն մասնակցել հարսանիքին»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր