00:00:00

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է համաշխարհային օպերային բեմի աստղերի գալա համերգին

03:25, 14 հունիս 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված համաշխարհային օպերային բեմի աստղերի գալա համերգին: Համերգը տեղի է ունենում Մոսկվայի Կարմիր հրապարակում: Համերգին ներկա են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ բարձրաստիճան հյուրեր, որոնք Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Երաժշտական տոնին մասնակցում են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ, աշխարհահռչակ կատարողներ Աննա Նետրեբկոն, Յուսիֆ Էյվազովը, Իլդար Աբդրազակովը, Աիդա Գարիֆուլինան, Ալբինա Շագիմուրատովան եւ հատուկ հյուրեր `երգիչ Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը: Համերգի նախաձեռնողը եւ գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաեւ վարողը դաշնակահար Դենիս Մացուեւն է, նրա հետ միասին համերգը վարում է ռուս թոփ մոդել, «Մերկ հոգիներ» հիմնադրամի հիմնադիր Նատալյա Վոդյանովան: Ծրագրում ընդգրկված է ռուսական երաժշտություն եւ արեւմտաեվրոպական դասական երգացանկի հայտնի ստեղծագործություններ՝ Դոնիցետիի, Բիզեի, Վերդիի, Պուչինիի օպերայից մեներգեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր