00:00:00

Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

02:01, 14 հունիս 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում: Ինչպես հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը, քննարկվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հարցը: Նախարարն առանձին խմբերով ընդունում է երկու կողմերի ներկայացուցիչներին, որից հետո հանդիպում կունենա նաև ուսանողների հետ: Նախարարը խոստացավ հանդիպման արդյունքներն ամփոփել լրատվամիջոցների հետ: Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ հավաքվել են նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի որոշ դասախոսներ և ուսանողներ: Դրսում լարված իրավիճակ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր