00:00:00

Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը ընդգծեց Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը

23:28, 13 հունիս 2018

Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝  կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ  պահանջված են:  Առաջինը, որ ցանկանում եմ ասել այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՌԴ նախագահը: Նա ընդգծեց, որ  մեծ մասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:  «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք  առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր