00:00:00

ԱՆ պարզաբանումը 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ

23:15, 13 հունիս 2018

Հունիսի 7-ին Երևանում մահացած երեխայի ծնողները հանդիպել են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փոխնախարարը, առողջապահության նախարարության և նախարարի անունից խորին ցավակցություն հայտնելով, համապատասխան ծառայություններին հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը: Միաժամանակ, ծնողներին փաստվել է, որ, համաձայն գործող օրենսդրության, իրավապահ մարմինների կողմից ընթանում է նախաքննություն, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները չափազանց կարևոր են երեխայի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները և պատճառահետևանքային կապերը բացահայտելու, իրականացված բուժօգնության լիարժեքությունը գնահատելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխա է մահացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր