00:00:00

Ռուսաստանը վերացրել է Վերին Լարսով Հայաստան փայտանյութի մատակարարման խոչընդոտը

17:12, 13 հունիս 2018

Ռուսաստանը վերացրել է Վերին Լարս անցակետով Հայաստան փայտի եւ չմշակված փայտանյութի մատակարարման խոչընդոտը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 8-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետություն Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետով Ռուսաստանի Դաշնությունից Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքնային դիրքերի փայտի եւ չմշակված փայտանյութի ներմուծման հնարավորությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է Ռուսաստանի կառավարության կողմից: Ներմուծումը ժամանակավորապես դադարեցվել էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ ռուսական օրենսդրությամբ սահմանված հատուկ նորմը ուժը կորցրել էր: Ռուսաստանի Դաշնության նման քայլը, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ շարժի ապահովմանը, հաստատում է եվրասիական համաձայնություններին հետեւելու երկրի մտադրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր