00:00:00

Թիրախում Հրազդանն է. Ստուգումներ՝ Կոտայքի մարզպետի կողմից. «Ժամանակ»

13:49, 13 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում։ Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում: «Այո, հիմնավոր կասկածներ ունեմ համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված և ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախատեսված ծախսերը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար, ծառայել են նպատակին։ Ես այդ մասով կասկածներ ունեմ, և դրա գնահատականը կտա միայն համապատասխան մարմինը համապատասխան ընթացակարգերի արդյունքում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր