00:00:00

«Նորֆոլկ»-ի կալանավորված տնօրենը պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար. «Հրապարակ»

13:42, 13 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էր Ունանյանին և ևս 3 անձի։ Հայտարարվեց, որ քրեական գործով վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար։ Ունանյանը հրապարակավ խոստացավ վճարել նախ 3, ապա 1.5 միլիոն։ ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ տեղեկացրեց, որ Ունանյանը վերադարձրել է այնքան գումար, որքան խոստացել էր։ Այսինքն՝ սպասում են, որ դեռ 2.5 միլիոն էլ վճարի»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր