00:00:00

Արծվիկ Մինասյանը՝ իր եւ Փաշինյանի բանավեճի մասին

21:10, 12 հունիս 2018

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախօրեին կառավարության նիստին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճին: Նա նշեց, որ դա նորմալ աշխատանքային պրոցես է եւ կոչ արեց հիմնվել վերջնական եզրակացության վրա, որ հնչեցրել է վարչապետը: «Իսկ հնչեցված հարցը հետեւյալն է՝ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ: Դրա սահմանադրականության, արդյունավետության խնդիրն առաջիկայում կքննարկվի»,- նշեց նախարարը: Նա նշեց, որ իր սկզբունքը պահել է: «Կարծում եմ, որ այդ սկզբունքը շատ հստակ է: Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ դեմ, քանի դեռ հակառակի մեջ համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի մեկից ուժի մեջ մտնող նախագծի մեղմացման մասին էր»,- ասաց նախարարը: Դիտարկմանը, թե վերջին պահին ընկրկել է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չկա այդպիսի բան: Ես ընկրկող չեմ: Ես ձեզ առաջարկում եմ առաջիկայում, երբ մենք պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանադրականության տեսակետից քննարկման առարկա կդարձնենք, այն ժամանակ դուք հիշեք այս քննարկումները, եւ մենք կխոսենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր