00:00:00

Զարուհի Բաթոյանն ու Արման Ուդումյանը նշանակվել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ

16:57, 12 հունիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ է նշանակել: Մասնավորապես, վարչապետի որոշմամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Զարուհի Բաթոյանը եւ Արման Ուդումյանը: Վարչեպտի մեկ այլ որոշմամբ, Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: Այլ որոշումներով Թադեւոս Ավետիսյանը եւ Արայիկ Պետրոսյանն ազատվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Նշենք, որ Զարուհի Բաթոյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր