00:00:00

ԱԺ-ն քննարկում է ՍԴ անդամի պաշտոնում Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը

15:07, 12 հունիս 2018

ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը: Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը: Նրա խոսքով, ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին, 213-րդ հոդվածի համաձայն, ՍԴ անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար, ՀՀ նախագահը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը: «Ու քանի որ հունիսի 16-ին տարիքը լրանալու հիմքով օրենքի ուժով դադարելու են ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը»,-ասաց նա: Խունդկարյանը նշեց, որ ՍԴ անդամի թեկնածու ընտրելու օրակարգով մայիսի 18-ին Վճռաբեկ դատարանում հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցելու իրավունք ունեն բոլոր դատավորները: Գրություններ են ստացվել երկու թեկնածուների վերաբերյալ՝ Արման Դիլանյան եւ Ելիզավետա Դանիելյան: Դատավորների ընդհանուր ժողովում, որին մասնակցել է 175 դատավոր, նոր թեկնածուներ չեն առաջադրվել: Թեկնածուները հանդես են եկել ելույթներով, գաղտնի քվեարկությամբ 88 կողմ ձայն ստացել է Ելիզավետա Դանիելյանը եւ 87 կողմ՝ Արման Դիլանյանը: Ընտրվել է 54-ամյա Ելիզավետա Դիլանյանը: Խուդկարյանը ներկայացրեց Ելիզավետա Դանիելյանի կենսագրությունը եւ նշեց, որ նա շուրջ 10 տարի եղել է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իսկ 2009 թվականին նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր