00:00:00

Սահմանադրական դատարանի անունից կեղծ հայտարարություն է տարածվել. ՍԴ հայտարարությունը

14:32, 12 հունիս 2018

ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնում են, որ երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ երբևիցե հանդես չի եկել, իսկ մամուլում տեղ գտած հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունեն»,-հաղորդում են Սահմանադրական դատարանից: Կեղծ հայտարարությունը հրապարակած «Արմենպրես» գործակալությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Թյուրիմացությունն առաջացել է «Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրական անփութության պատճառով: Ժապավենում տեղ գտած լուրի թողարկման համար պատասխանատու խմբագիրն ազատվել է իր պարտականություններից»: «Արմենպրես»-ը հայցել է ընթերցողների և բաժանորդների ներողամտությունը․ «Արմենպրես» լրատվական գործակալությունը հայցում է ընթերցողների ներողամտությունը. «ՍԴ-ին վերագրվող հաղորդագրությունը տեղ է գտել նաև մեր կայքում: Խմբագրական սխալի պատճառ հանդիսացած պատասխանատուները ենթարկվել են համապատասխան կարգապահական տույժի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր