00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնը ստանձնելու պահին ունեցել է 77 մլն դրամ. «Փաստ»

13:58, 12 հունիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով մայիսի 12-ին է նշանակվել այս պաշտոնում, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու ավտոտնակ և մեկական հողամաս ու բնակարան: Ունեցել է նաև բաժնետոմս 5000 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները կազմել են 77 միլիոն 16 հազար դրամ: Գրիգորյանի՝ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 28 միլիոն 23 հազար դրամ: Մինչ կառավարությունում ընդգրկվելը 2006-2018 թթ. աշխատել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով, իսկ 20122018 թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր