00:00:00

Պլանները խառնվեցին. նոր նա­խա­րա­րը դեմ է «ժա­ռան­գու­թյան սկզբուն­քով» պաշ­տոն­նե­րի նշա­նակ­մա­նը. «Փաստ»

13:30, 12 հունիս 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն,  ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո արդեն երեք ամիս է՝ համառ պայքար է ընթանում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար: Այս պաշտոնին հատկապես հավակնում է Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ով հոր մահից տասն օր անց նշանակվել էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Սակայն, ինչպես երեւում է, իշխանափոխությունը խափանել է վերջինիս պլանները: Մեր ունեցած հավաստի տվյալներով, այդպիսի նշանակմանը կտրուկ դեմ է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Ընդ որում, խնդիրը նրա դիրքորոշումն է պաշտոնների նշանակման հարցում: Ըստ մեր աղբյուրի, Արսեն Թորոսյանը սկզբունքորեն անընդունելի է համարում «ժառանգության սկզբունքով» պաշտոնների փոխանցումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր