00:00:00

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին

19:11, 11 հունիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար: Ֆրանկ Էնգելը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեությունը բարձր գնահատելու համար և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ, այդ թվում` Արցախի հարցում: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր