00:00:00

Նախարարը կարգադրել է մանրակրկիտ ստուգել Երեւանում գործող գազալցակայանները

18:30, 11 հունիս 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր՝ հունիսի 11-ին, կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: ԱԻՆ-ից հայտնում են, որ խորհրդակցության սկզբում նախարարը ներկայացրեց Ռուսաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Հունիսի 6-8-ը Մոսկվայում անցկացվեց «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն ուներ նաեւ Հայաստանը: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետեւանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հարցեր, ինչպես նաեւ՝ նոր ծրագրերի իրականացման հիմնախնդիրներ: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետը զեկուցեց, որ ընթացքի մեջ են մարզերում շահագործվող շարժական գազալցակայանների ստուգումները, ինչպես նաեւ՝ խնդրի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին: Նախարար Հ. Ռոստոմյանը Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին հանձնարարեց մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երեւան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում եւ հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը՝ անկախ պատկանելիությունից. «Սկսենք Երեւանից եւ անցնենք մարզերին»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր