00:00:00

Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա. «Ժողովուրդ»

13:49, 09 հունիս 2018 Մամուլ

Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա: Մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմը դեռ չի հասցրել կատարել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու և սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը: Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում այդ գործը հանձնարարել էր իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաջանյանը հայտնեց, թե այդ հարցում մի փոքր ձգձգումներ կան, և գործընթացը մեկ ամսից ավելի կտևի: «Ընթացքում են աշխատանքները, մի փոքր խնդիրներ կան իրականում, և այդ աշխատանքները ընթանում են: Հենց տարածքի ուղղությամբ են աշխատանքներ տարվում, մի քանի տարբերակներ կան: Իրականում տարբեր տեղերում կան տարբերակներ, նաև Մոնումենտում կան տարբեր տարբերակներ ոչ միայն մեկը, բայց աշխատանքներն ընթանում են»: Ամեն դեպքում Աղաջանյանը ընդգծեց, որ մեկ բան հստակ է՝ հատկացված առանձնատունը Պռոշյանում չի լինի, և Սարգսյանն ու Փաշինյանը կդադարեն հարևաններ լինել. «Պռոշյանը քննարկման տարբերակների մեջ չի մտնում»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր